Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Ելք» դաշինքի վարչապետի թեկնածուին պետք է փնտրել ցուցակի առաջին եռյակի մեջ

«Ելք» դաշինքի վարչապետի թեկնածուին պետք է փնտրել ցուցակի առաջին եռյակի մեջ
28.02.2017 | 23:23

«Ելք» դաշինքի վարչապետի թեկնածուին պետք է փնտրել ցուցակի առաջին եռյակի մեջ»՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ամենալավ տարբերակը «Ելք» դաշինքին իշխանափոխություն իրականացնելու մանդատ տալն է: Անդրադառնալով իրենց դաշինքի վարչապետի թեկնածուին, Փաշինյանն ասաց. «Մենք ձևավորել ենք դաշինք, ինչը նշանակում է, որ դաշինքային տրամաբանության մեջ միայն մեր պատկերացումները չէ, որ տեղ ունեն: Հայաստանյան իրականության մեջ և այստեղ ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար դա մի փոքր անսովոր տրամաբանություն է, բայց ես շարունակում եմ համոզված մնալ, որ դա ճիշտ տրամաբանությունն է, և վարչապետի թեկնածուի թեմայով մեզ մոտ քննարկումները կշարունակվեն: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ թիմի առումով բոլորի համար ամեն ինչ հստակ է, և, ըստ էության, «Ելք» դաշինքի վարչապետի թեկնածուին պետք է փնտրել առաջին եռյակի մեջ»: Հիշեցմանը, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հրապարակել էր իրենց ցուցակը, ըստ որի, ՔՊ-ի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, վերջինս արձագանքեց. «Այդ ամենը չի արվում անձնական ինչ-որ դափնիներ ունենալու համար: Այս պահին ես շարունակում եմ մնալ «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածուն, նաև «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակն եմ գլխավորում, բայց «Ելք» դաշինքում երրորդ հորիզոնականում եմ, և հույս ունեմ՝ բոլորդ տեսնում եք, որ ես դրանից առանձնապես չեմ նեղվում»:

Դիտվել է՝ 1926

Մեկնաբանություններ